Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ


Հայաստանում հոկտեմբերի 31-ին կատարվել է 10281 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, այսինքն՝ թեստերի 11,9%-ը դրական է եղել։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է 1591 մարդ. Գրանցվել է մահվան 62 դեպք։

Նոյեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որից առողջացել է 272332-ը։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2 120 537 թեստ։ Փաստացի բուժում է ստանում 30 551 հիվանդ.

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6441 դեպք։ Այլ հիվանդությունների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 1305 է։

Worldometer առցանց կայքի տվյալներով՝ Հայաստանն աշխարհում 81-րդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով 310629 դեպքով։ Վրաստանը 48-րդ տեղում է՝ 726 941 դեպք, Ադրբեջանը՝ 57-րդ՝ 532 570 դեպք, 6-րդ տեղում Թուրքիան է՝ 8 061 666 դեպք, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 934 495 դեպք։



Source link