Մանուկյանի, Վանեցյանի, Շարմազանովի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կարճվել է – Պանորամա

Մանուկյանի, Վանեցյանի, Շարմազանովի և մյուսների վերաբերյալ քրեական գործը կարճվել է – Պանորամա




Քննչական կոմիտեն կարճել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղխորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նախկին փոխնախագահ Արա Սահակյանի, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի վերաբերյա քրեական գործերը։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատել է Գեղամ Մանուկյանը։


Նշենք, որ ՔԿ-ն քրեական գործը հարուցել էր ՀՀ ՔՕ 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը)  եւ 307.1 հոդվածի 1-ին մասով (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելը:)

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link