Մահացել է Արվիդ Ղուլյանը – Պանորամա

Մահացել է Արվիդ Ղուլյանը – Պանորամա



Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի եղբոր՝ Արվիդ Ղուլյանի մահվան կապակցությամբ:

«Խոր վշտով տեղեկացա Ձեր եղբոր՝ Արվիդ Վլադիմիրի Ղուլյանի անժամանակ մահվան մասին:

Արվիդ Ղուլյանը երկար տարիներ ղեկավարել է Ասկերանի շրջանի վարչակազմի գյուղատնտեսության բաժինը, նշանակալի ներդրում ունեցել շրջանում պետական գյուղատնտեսական ծրագրերի մշակման և իրականացման գործում։

Հանրությունը և պետությունը բարձր են գնահատել Արվիդ Ղուլյանի կատարած արդյունավետ մասնագիտական գործունեությունը։

Ցավակցում եմ Ձեզ և Արվիդ Ղուլյանի ընտանիքի անդամներին՝ անդառնալի կորստի կապակցությամբ, մաղթում ուժ և տոկունություն»,-ասված է ցավակցական ուղերձում։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link