Մակրոնը Մոսկվայում է, վայրէջքից հետո նա գրեթե կես ժամ դուրս չի եկել ինքնաթիռից – Պանորամա

Մակրոնը Մոսկվայում է, վայրէջքից հետո նա գրեթե կես ժամ դուրս չի եկել ինքնաթիռից – Պանորամա




Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Մոսկվա՝ բանակցություններ վարելու Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին:


Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, վայրէջքից հետո Մակրոնը գրեթե կես ժամ դուրս չի եկել ինքնաթիռից։


Ավելի վաղ նախագահ Մակրոնն ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ լավատեսորեն է տրամադրված, սակայն չի հավատում «հանկարծակի հրաշքներին»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով, իր այցի նպատակն է թույլ չտալ իրավիճակի վատթարացում Ուկրաինայի շուրջ:


Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link