Ղազախստանի կառավարությունը հաշվել է հունվարյան անկարգությունների հետևանքով վնասները։
«Սպուտնիկ Ղազախստան»-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ տուժել է 351 շինություն։
Դրանից 45-ը պետական մարմինների շենքեր են, 306-ը առևտրային օբյեկտներ են, որոնք գտնվում են Ալմաթիում և Ղազախստանի այլ շրջաններում ու քաղաքներում։
Նախնական տվյալներով, այդ դեպքերի հետևանքով բիզնեսին պատճառվել է 225 մլն դոլար վնաս, որից 97 տոկոսը բաժին է ընկնում Ալմաթիին։
Երկրի վարչապետ Ալիխան Սմաիլովը հանձնարարել է արագացնել ձեռնարկատերերին հասցված վնասի փոխհատուցումը։