Ձերբակալվել են Երևանի աղբահանության հիմնարկի տնօրենն ու տեղակալը


Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը և նրա տեղակալը՝ Կարեն Թորոսյանը: Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Արմեն Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ավելի քան 17 մլն դրամ հափշտակելու և մի շարք այլ հոդվածներով քննվող քրեական գործի շրջանակում:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծվել էր Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ղեկավարման ժամանակ՝ 2019-ի ապրիլին։ Հիմնարկի գործունեության հիմնական նպատակը Երևանի վարչական տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:



Source link