Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան – Պանորամա

Ձայնագրությունը կա, կհրապարակենք, թե որոշ դատավորներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը․ փաստաբան – Պանորամա




Կա կառույց՝ ԲԴԽ, որը պետք է երաշխավորի դատավորի անկախությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի  փաստաբան Արսեն Սարդարյանը։


«Երբ կա օրինակ՝ հանցավոր համաձայնության ինչ-որ ռիսկ կամ կասկած և պետք է ԲԴԽ-ն ուսումնասիրի, ապա այս դեպքում ԲԴԽ-ն կարող է թույլ տալ՝ միջամտել դատավորի գործունեությանը։ Տվյալ դեպքում, նման նյութի, տեղեկատվության բացակայության պայմաններում, զուտ վերացական դատողությունների հիման վրա, որոնք բավարար չէին՝ այդ ակտը Վերաքննիչ դատարանում բեկանելու համար և հենց դա է պատճառը, որ չի բողոքարկվել, ԲԴԽ-ն թույլ է տալիս դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել։ 


Ավելին, կարծես թե թշնամություն է անում օբյեկտիվ և անկախ աշխատող դատավորի նկատմամբ, վրեժխնդիր է լինում նրան զուտ արդար աշխատելու համար և թույլ է տալիս նրան կալանավորելու միջնորդությամբ դիմել դատարան»,- նշեց փաստաբանը։


Սարդարյանը հույս հայտնեց, որ շուտով այս քրեական գործը կավարտվի և Բախշիյանից մի շարք իրավապահ համակարգի ներկայացուցիչներ ներողություն են խնդրելու։


«Բայց ԲԴԽ անդամները ներողությունով չպետք է պրծնեն, նրանք պետք է հրաժարական տան և դուրս գան։ Ես կոչ եմ անում այս հարցը բարձրացնել և հրապարակայնորեմ անվստահություն հայտնել ԲԴԽ ներկայացուցիչներին։ Նրանց վարքագիծն ուղղակի անթույլատրելի էր, նրանց հարցադրումները գործընթացի ընթացքում ուղղակի ծիծաղելի էին։ Իրավաբանությանը չառնչվող մոտեցումներ էին»,- ասաց փաստաբանը։


Նրա խոսքով՝ կա ձայնագրությունը և կհրապարակեն, թե որոշ դատավոր-անդամներ ինչ ոգևորվածությամբ էին կրկնում դատախազի խոսքերը, որոնք զուտ դատողություններ են եղել։





Source link