«Հրապարակ». ՔՊ-ն նախագահի թեկնածու է փնտրում. Արայիկ Հարությունյանի թեկնածության շուրջ տարաձայնություններ կան – Պանորամա

«Հրապարակ». ՔՊ-ն նախագահի թեկնածու է փնտրում. Արայիկ Հարությունյանի թեկնածության շուրջ տարաձայնություններ կան – Պանորամա



«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխող թիմում ՀՀ նախագահի առայժմ մեկ անուն է շոշափվում՝ Արայիկ Հարությունյանի անունը, սակայն այս թեկնածությունն արդեն իսկ հանրային սուր քննադատության է արժանացել և ՔՊ թիմում էլ են դեմ նրան: ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը Քաղպայմանագրում միանշանակ չեն ընդունել:

Չնայած խմբակցությանը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել Հարությունյանի թեկնածությունը, բայց ՔՊ վարչությունում օնլայն քննարկումներ են անում և տարաձայնություններ կան այս թեկնածության շուրջ:

Թիմում այլ թեկնածուներ են փնտրում, բարձրացնում են Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, անգամ Արամ Սարգսյանի թեկնածությունն են առաջադրում, սակայն Փաշինյանը հակված է նշանակել մեկին, որի հավատարմությանն ու հնազանդությանը կասկածելու առիթ այս 4 տարիներին երբևէ չի ունեցել, իսկ նման մարդիկ մատների վրա հաշված են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում





Source link