Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի կողմից. Արցախի ՊՆ – Պանորամա

Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է Ադրբեջանի կողմից. Արցախի ՊՆ – Պանորամա




Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, ՊԲ- ի ստորաբաժանումները իբր  կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 


«Իրականում, նշված հատվածում  հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։


Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,- նշված է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ 

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link