Հունվարի 19-ին և 20-ին շրջանների զգալի մասում ձյուն կտեղա – Պանորամա

Հունվարի 19-ին և 20-ին շրջանների զգալի մասում ձյուն կտեղա – Պանորամա



Մայրաքաղաքում հունվարի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 19-ին, 20-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարզերում  հունվարի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 19-ին, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային առանձին շրջաններում՝ բուք: 

Օդի ջերմաստիճանը հունվարի 19-ի գիշերը կբարձրանա 10-12 աստիճանով, 21-ի գիշերը նույնքանով կնվազի:

Արցախում վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link