Հունաստանի մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի եռագույնով – Պանորամա

Հունաստանի մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի եռագույնով – Պանորամա



Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով։ Այս մասին գրել է Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

«Մայրցամաքային Հունաստանի և հունական կղզիների մի շարք քաղաքաների կարևոր վայրերը կլուսավորվեն Հայաստանի Հանրապետության եռագույնով՝ ի նշան Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի։ Շնորհակալ ենք բոլորից, սկսած հյուսիսային Հունաստանի Կավալա քաղաքից»։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link