ՀՀ և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է – Պանորամա

ՀՀ և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է – Պանորամա



Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի վերաբերյալ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«1992թ․ այս օրը՝ հունվարի 27-ին, Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ։

Այս 3 տասնամյակների ընթացքում հայ-իսպանական հարաբերությունները զարգացել են փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Մեր գործընկերային հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա զարգացումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների շահերից։

Երկկողմ հարաբերություններում իր կարևոր դերակատարությունն ունի նաև Իսպանիայում բնակվող հայ համայնքը, որն իր նպաստն է բերում երկրի հասարակական կյանքին։

Հայաստանը հանձնառու է ընդլայնել Իսպանիայի հետ հարաբերությունները ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերով և բարձր է գնահատում Իսպանիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման գործում։

Այս հոբելյանական օրը Իսպանիայի ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»։





Source link