Հիշե՛ք այս անունը․ Լեհական Էկստրակլասայի պաշտոնական էջը՝ Բիչախչյանի մասին – Պանորամա

Հիշե՛ք այս անունը․ Լեհական Էկստրակլասայի պաշտոնական էջը՝ Բիչախչյանի մասին – Պանորամա




Լեհական Էկստրակլասայի՝ Թվիթերի պաշտոնական էջը գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի և «Պոգոնի» ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանի մասին․


«Հիշե՛ք այս անունը՝ Վահան Բիչախչյան».-այս մասին գրում է Արմսպորտը և հիշեցնում՝ լեհական Էկստրակլասայի 20-րդ տուրում Շեցինի «Պոգոնը» Գլիվիցեում 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Պիաստի» դարպասը: Հայաստանի հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը հյուրերի կազմում խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին և 6 րոպե անց կրկնապատկել իր թիմի առավելությունը՝ գոլի հեղինակ դառնալով նորամուտի խաղում։


Այս հաղթանակից հետո «Պոգոնը» 40 միավորով 2-րդ տեղում է:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link