Հարավային Օսիայում ապրիլի 10-ին նախագահ կընտրեն – Պանորամա

Հարավային Օսիայում ապրիլի 10-ին նախագահ կընտրեն – Պանորամա



Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի խորհրդարանը ապրիլի 10-ը հայտարարել է նախագահական ընտրությունների օր։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։

Դե ֆակտո կառավարության կողմից վերահսկվող «Ռես» գործակալության փոխանցմամբ՝ խորհրդարանի այսօրվա նիստում քվեարկությանը մասնակցած 34 պատգամավորներից 27-ը միաձայն ընդունել են համապատասխան բանաձևը։

Հարավային Օսիայի դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը, ով երկրորդ ժամկետով է պատրաստվում դառնալ նախագահ, սոցցանցերում արձագանքել է նախագահական ընտրությունների օրվա հայտարարությանը՝ բոլոր ապագա թեկնածուներին մաղթելով ազնվորեն պայքարել և աշխատել հանուն հանրապետության բարօրության։

Նշվում է, որ Ռուսաստանի կողմից «օկուպացված» Ցխինվալիի շրջանում նախորդ նախագահական ընտրությունները կայացել են 2017 թվականին, որի ժամանակ «Միասնական Օսիա» կուսակցության նախագահ Անատոլի Բիբիլովը ձայների 54 տոկոսով հաղթել է այն ժամանակվա նախագահ Լեոնիդ Տիբիլովին։

Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան, Նաուրուն և Սիրիան Վրաստանի այս շրջանը ճանաչել են որպես անկախ «Հարավային Օսիայի Հանրապետություն» և, հետևաբար, միայն այս երկրներն են օրինական համարում ընտրությունների արդյունքները։





Source link