Հավատում եմ կայուն խաղաղությանը` Մինսկի խմբի նախագահությամբ. Եվրախորհրդարանի պատգամավոր – Պանորամա



«Ես՝ ինքս նախկին դիվանագետ եմ, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարարն եմ, և հավատում եմ դիվանագիտությանը ու հավատում եմ, որ բոլորն ունեն խաղաղության և բարգավաճման իրավունք, դրան կարելի  հասնել միայն դիվանագիտութան միջոցով»,- այսօր ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահող Մարինա Կալյուրանդը:

Նա նշեց, որ ցավում է յուրաքանչյուր կորսված կյանքի համար, բոլոր այն ընտանիքների համար, որոնք անցնում են տառապանքների միջով։

«Ես հավատում եմ կայուն խաղաղությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ, կարծում եմ, որ միայն այդ ժամանակ կարող ենք հասնել Լեռնային Ղարաբաղում կայուն խաղաղության, խաղաղ կյանքի բոլոր մարդկանց համա»,- ասաց  Մարինա Կալյուրանդը:





Source link