Wednesday, January 19, 2022
Lori Region


Հաստատվել է կորոնավիրուսի 2045 նոր դեպք, 50 մարդ մահացել է

Նոյեմբերի 2-ին Հայաստանում կատարվել է 13184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2045 նոր դեպք, այսինքն՝ թեստերի 15,5%-ը դրական է եղել։…

By Vanadzor , in covid19 Առողջապահություն Գլխավոր Թոփ ԼՐԱՀՈՍ կորոնավիրուս ՀԱՅԱՍՏԱՆ , at November 3, 2021


Նոյեմբերի 2-ին Հայաստանում կատարվել է 13184 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 2045 նոր դեպք, այսինքն՝ թեստերի 15,5%-ը դրական է եղել։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է 1276 մարդ. Գրանցվել է մահվան 50 դեպք։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 7 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312674 դեպք, որից առողջացած՝ 273608-ը։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2 133 721 թեստ։ Փաստացի բուժում է ստանում 31263 հիվանդ։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6491 դեպք։ Այլ հիվանդությունների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 1312 է։

Worldometer առցանց կայքի տվյալներով՝ Հայաստանն աշխարհում 81-րդն է կորոնավիրուսով վարակվածների թվով 312674 դեպքով։ Վրաստանը 48-րդ տեղում է՝ 726 941 դեպք, Ադրբեջանը՝ 57-րդ՝ 534 748 դեպք, 6-րդը՝ Թուրքիան՝ 8 091 462 դեպք, Իրանը 8-րդ տեղում է՝ 5 944 599 դեպք։



Source link

Comments


Leave a Reply


Your email address will not be published. Required fields are marked *

Live Updates COVID-19 CASES