Wednesday, January 19, 2022
Lori Region


Հաստատվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, 50 մարդ մահացել է

Նոյեմբերի 2-ին Հայաստանում կատարվել է 11533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, այսինքն՝ թեստերի 15,9%-ը դրական է եղել։…

By Vanadzor , in covid19 Առողջապահություն Թոփ ԼՐԱՀՈՍ կորոնավիրուս ՀԱՅԱՍՏԱՆ , at November 5, 2021


Նոյեմբերի 2-ին Հայաստանում կատարվել է 11533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, այսինքն՝ թեստերի 15,9%-ը դրական է եղել։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Ապաքինվել է 1987 մարդ. Գրանցվել է մահվան 50 դեպք։

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահացել է այլ հիվանդության պատճառով։

Նոյեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316839 դեպք, որից առողջացած՝ 276865-ը։ Ընդհանուր առմամբ կատարվել է 2 157 442 թեստ։ Փաստացի բուժում է ստանում 32069 հիվանդ.

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսից մահվան 6582 դեպք։ Այլ հիվանդությունների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 1323 է։

Worldometer առցանց կայքի տվյալներով՝ Հայաստանն աշխարհում 81-րդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով 316 839 դեպքով։ Վրաստանը 48-րդ տեղում է՝ 738171 դեպք, Ադրբեջանը՝ 57-րդը՝ 539,710 դեպք, Թուրքիան՝ 6-րդը՝ 8,150,708 դեպք, Իրանը 8-րդ տեղում է՝ 5,964,824 դեպք։



Source link

Comments


Leave a Reply


Your email address will not be published. Required fields are marked *

Live Updates COVID-19 CASES