Հայաստանում առաջին անգամ խաղողի գենետիկական պաշարների համապարփակ, լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվում գենոմային մակարդակով։ Ուսումնասիրությունն իրականացնում է Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բույսերի գենետիկայի և իմունոլոգիայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը՝ գերմանացի գործընկերների աջակցությամբ։
Այս աշխատանքի արդյունքում խորհրդային տարիներից հավաքված հայկական 100-120 սորտերի փոխարեն եվրոպական միջազգային տվյալների բազայում այժմ ներկայացված է 347 հայկական սորտեր։