Wednesday, January 19, 2022
Lori Region


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նվեր կստանա 4700 քմ հողատարածք Երեւանի կենտրոնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նվեր կստանա 4700 քմ հողատարածք Երեւանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում։ Հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 4-ի…

By Vanadzor , in Թոփ ԼՐԱՀՈՍ ՀԱՅԱՍՏԱՆ հֆֆ ՍՊՈՐՏ ֆուտբոլի դպրոց ֆուտբոլի ֆեդերացիա , at November 4, 2021


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նվեր կստանա 4700 քմ հողատարածք Երեւանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 11 հասցեում։ Հարցն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 4-ի նիստի օրակարգում։

Ֆեդերացիան պարտավոր է նշված հողատարածքում կառուցել Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոց, 10 տարվա ընթացքում այդ ծրագրում ներդնել 760.000 եվրո (ավելի քան 415 մլն դրամ)։ Գումարի մեծ մասը կտրամադրեն ՈՒԵՖԱ-ն, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը, մի մասը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։

ՀՖՖ-ն մտադիր է նվիրաբերված հողատարածքը միավորել Վարդանանց 65 հասցեում գտնվող ֆեդերացիային պատկանող մեկ այլ տարածքի հետ և կառուցել ֆուտբոլի դպրոց, որը կներառի երկհարկանի շենք և արհեստական ​​խոտածածկով խաղահրապարակ։ Ֆուտբոլի դպրոցում կմարզվի 300 աշակերտ.

Ֆուտբոլի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թվականի դեկտեմբեր։



Source link

Comments


Leave a Reply


Your email address will not be published. Required fields are marked *

Live Updates COVID-19 CASES