Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան – Պանորամա

Հայաստանի ինստիտուցիոնալ կիսակատարությունն է սոցիալական բավարար ծախսեր չկատարելու պատճառը. Փաշինյան – Պանորամա


«Դիվանագիտական ծառայության մասին ՀՀ օրենը սահմանում է, որ այլ երկրներ մեկնող դիվանագետներին պետք է տրվի փոխհատուցում, որի չափը սահմանվում է 2014  թ. կառավարության ընդունած որոշումով»,-կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նկատեց, որ այդ պահից հետո այդ վճարման սանդղակում երբևէ փոփոխություն չի իրականացվել:

Նրա խոսքով՝ այսօր կա իրավիճակ, որ բազմաթիվ երկրներում ՀՀ կառավարության կողմից տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում նվազագույն ծախսերին և կենսամակարդակին:

Միրզոյանը հայտնեց, որ  քննարկվող որոշման հիմքում դրված է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը, վերջինս էլ իր հերթին այն բխեցրել է Նյու Յորք քաղաքի գնային, ծախսերի իրավիճակից:

«Այն վերցրել ենք որպես հիմք, կատարել ենք որոշակի սրբագրումներ և մշակել ազգային ինդեքս, որը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցիչենրի կողմից»,-ասաց ՀՀ ԱԳ նախարարը և տեղեկացրեց, որ հավելյալ գումարներն արդեն ներառված են 2022 թ. բյուջեում:

Նկատելով, որ այդ նախագիծը կարող է առաջին հայացքից  թվալ անպատեհ, քանի որ ներկայում կա սոցիալական սուր խնդիր, իսկ կառավարությունը զբաղված է դիվանագետների աշխատավարձերի բարձրացմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ հաճախ քննադատում են, և այն անպատեհ անվանել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախեր չենք նախատեսել»:

Նա տեղեկացրեց, որ դատաիրավական համակագրում աշխատավարձերի բարձրացման գործընթաց էլ են սկսել, բայց սոցիալական ծախսերը չեն բարձրացրել և հիմնավորեց կառավարության այդ քաղաքականությունը:

Փաշինյանը շեշտեց, որ երկրում վիճակի, նաև՝ սոցիալական ծանր կացության պատճառը պետության ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, այդ պատճառով էլ առաջին հերթին այդ պաշտոնյաների աշխատավարձն է բարձրացվում և պնդեց, որ քաղաքացին ըմբռնում է այդ մոտեցումը, այլապես իշխող ուժին  կրկին չէր ընտրի:
 





Source link