Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են – Պանորամա

Կրասնոդար-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են – Պանորամա


Կրասնոդար-Երևան չվերթը հետաձգվել է։ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի փոխանցմամբ, Կրասնոդարից օդանավը Հայաստանի մայրաքաղաք կժամանի ոչ թե 12։50-ին, այլ 15։10-ին։

Երևանից Կրասնորդար մեկնումը կլինի ոչ թե 13։50-ին, այլ 16։00-ին։

Չդադարող ձյան առատ տեղումների պատճառով Կրասնոդարի միջազգային օդանավակայանը փակ է։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Oդանավակայանը ներկայում մաքրվում է ձյունից։ Նշվում է, որ միայն անցած գիշեր հետաձգվել է 15 չվերթ։





Source link