Կովսականում ու Քաշաթաղում Ադրբեջանն օդանավակայան է կառուցում, հույս ունի տուրիզմ զարգացնել – Պանորամա

Կովսականում ու Քաշաթաղում Ադրբեջանն օդանավակայան է կառուցում, հույս ունի տուրիզմ զարգացնել – Պանորամա



Ադրբեջանը հույս ունի, որ օկուպացրած Կովսականում ու Քաշաթաղում  օդանավակայանների կառուցումը կնպաստի տուրիզմի զարգացմանը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝  վկայակոչելով այդ երկրի Տուրիզմի պետական գործակալության  ղեկավար Քյանան Գուլուզադեի խոսքը։ 

Նա համոզմունք է հայտնել, որ օդանավակայաններիի կառուցումը թույլ կտա զբոսարշջիկներին վայելել տարածաշրջանի հարուստ հնարավորությունները ոչ միայն Արցախում, այլև «արևելյան Զանգեզուրում»։

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ   Ադրբեջանի տրանսպորտի ու թվային զարգացման նախարար Աիդա Բադալովան հայտարարել էր, որ Կովսականում ու Քաշաթաղում օդանավակայանների կառուցման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։





Source link