Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում – Պանորամա

Կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի քաղաքային պանթեոնում – Պանորամա




ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է Արթուր Գրիգորյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի  նախագահությամբ:

Արթուր Գրիգորյանի հոգեհանգստյան արարողությունը տեղիկ ունենա փետրվարի 5 -ին, ժամը 17:00-20:00, Արամ Խաչատրյան համերգասրահում, վերջին հրաժեշտը` փետրվարի 6-ին, ժամը 11:00-13:00, նույն վայրից:

Հիշեցնենք, որ Արթուր Գրիգորյանը մայացել է փետրվարի 4-ին։ Նա 63 տարեկան էր։


Արթուր Գրիգորյանը ծնվել է 1958 թ. հուլիսի 31-ին Երևանում: 1975-79 թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1992 թ. նշանակվել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ գործակալության նախագահ և մինչ 1994 թ. եղել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը: 1994 թ. հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն էր: Հեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոններ, թեմատիկ և էստրադային համերգներ:


1996 թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2005 թ.` Արցախի «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով, 2008 թ.` ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 2003 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011 թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:


 





Source link