Կթքեմ վրեդ, էշից էլ չես տարբերվում, անասուն. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռուբիկ Հակոբյանին – Պանորամա

Կթքեմ վրեդ, էշից էլ չես տարբերվում, անասուն. Սիսակ Գաբրիելյանը՝ Ռուբիկ Հակոբյանին – Պանորամա



«Այն գործողությունները, որ Էրդողանն ու Ալիևն իրականացրել են իր նկատմամբ, ինքն էլ ուզում է ընդդիմության նկատմամբ իրականացնի և ես էլ ուզում եմ ասել՝ ղալլաթ կանես սրիկա, ես թույլ չեմ տա»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությանը «շինելու» մասին հայտարարությանը պատասխանելու համար ոստիկանությանը տված իր պատասխանին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցությունից ՀՌՀ թեկանծու առաջադրված Ռուբիկ Հակոբյանը:

Վերջինս շեշտեց, որ ընդդիմության շարքերում տասնյակ հազարավոր կանայք կան և հարցրեց նիստին ներկա ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին, թե նա ինչ կաներ, եթե իրեն նման հայհոյանք ուղղեին:

«Տղամարդը քիթ ու մռութին կհասցներ, իսկ կինը գուցե կթքեր երեսին ու ճիշտ կաներ, քանի որ այդպիսի այլանդակ հայհոյանք առաջին դեմքի կողմից ուղղակի խայտառակություն է»,-հայտարարեց  Ռուբիկ Հակոբյանը:

Նա ԱԺ ՔՊ պատգամավորներին դիմելով՝ ասաց, որ սելեկտիվ մոտեցումը պատիվ չի բերում պատգամավորներին:

Պատասխանելով ՔՊ պատգամավոր նարեկ Բաբայանի՝ իրեն ուղղված մեղադրանքին, թե նա տարիներ շարունակ եղել է ական ընդդիմության մեջ՝ Ռուբեն Հակոբյանն ասաց. «Պետության համար ականներ են բոլոր նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն»։

Նա նաև նշեց, որ նարեկ Բաբայանին որպես քաղաքական գործիչ չի ճանաչում և նմանները կարողանում են խցկվել ԱԺ՝ որպես կնոջ օժիտ:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը Ռուբիկ Հակոբյանից պահանջեց դադարեցնել ելույթը: Վերջինս պատասխանեց, որ կանոնակարգով նման բան նախատեսված չէ։

«Կանոնակարգը կգնաք դատարանում կանեք»,-  ասաց Սիսակ Գաբրիելյանը:

«Լսի, ես հանում եմ իմ թեկնածությունը, լսի, սա են դեպքը չէ, ձայնդ կտրի ասում եմ»,-արձագանքեց Հակոբյանը:

Հասմիկ Հակոբյանը պատգամավորը հարցրեց, թե կարո՞ղ է հիմա էլ մի հատ ջուր շփի Գաբիրելյանի դեմքին, Ռուբիկ Հակոբյանը պատասխանեց՝ կշփի, քանի որ ընդհատում է իր խոսքը:

«Ես հանում եմ իմ թեկնածությունը, դուք իրավունք չունեք քվերակելու»,- հայտարարեց ՀՌՀ անդամի թեկնածուն և հավելեց. «Այն խուլիգանությունը, որ անում էր ԱԺ-ում մատը պտտացնելու, չգիտեմ որտեղ կոխելու, նույնը ուզում է անել, չի պատկերացնում, որ ղալլաթ կանի, ձենդ կտրի վեր ընկի տեղդ, այս կանոնակարգը նաև ես եմ գրել, գիտեմ ինչ է պահանջում այն, իրավունք չունեք ընդհատել ինձ»:

Սիսակ Գաբրիելյանը փորձեց ասել, որ Ռուբիկ Հակոբյանի նպատակը ելույթ ունենալն է:

«Իմ նպատակը ձեր նման անտակտ խուլիգաններին դաստիարակելն է ու կդաստիարակեմ»,- նշեց Հակոբյանը

«Քո ծնողն է անտակտ խուլիգանը, որ քեզ այդքան տարի մեծացրել է ու չի սովորացրել»,-պատասխանեց Գաբրիելյանը:

ԱԺ հանձնաժողովի նախագահը վեր կացավ տեղից և մոտեցավ Ռուբիկ Հակոբյանի՝ ասելով. «Կթքեմ վրեդ, էշից էլ չես տարբերվում, անասուն»։

«էշը դու ես, ոչխար, էդ մատը վռացնելու եմ քամակդ եմ մտցնելու»,- պատասխանեց Հակոբյանը:

Գաբրիելյանը նիստը ընդհատեց, այնուհետև վեճը շարունակվեց և Ռուբեն Հակոբյանը հեռացավ դահլիճից:





Source link