Wednesday, January 19, 2022
Lori Region


Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ

ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 2-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7,25%: Այս մասին հայտնում են…

By Vanadzor , in Թոփ ԼՐԱՀՈՍ կբ կենտրոնական բանկ ՀԱՅԱՍՏԱՆ վերաֆինանսավորման տոկոսադրույք Տնտեսություն , at November 2, 2021


ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 2-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 7,25%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոների տոկոսադրույքը սահմանվել է 8.75%, իսկ բանկերից ներգրավված միջոցների տոկոսադրույքը՝ 5.75%:

Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը պարբերաբար բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Օգոստոսի 3-ին, հունիսի 15-ին, մայիսի 4-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքն ավելացել է 0,5-ական%-ով, իսկ սեպտեմբերի 14-ին՝ 0,25%-ով: Կենտրոնական բանկը 2021 թվականի փետրվարի 2-ին և 2020 թվականի դեկտեմբերի 15-ին համապատասխանաբար բարձրացրել է նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2 և 0,25 տոկոսային կետով։ Բարձրացնելով տոկոսադրույքը՝ Կենտրոնական բանկը փորձեց զսպել գնաճը։

Մինչև 2020 թվականի դեկտեմբերի 15-ը՝ վերջին երեք տարիներին, Կենտրոնական բանկը շարունակաբար նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տնտեսության համար ֆինանսների հասանելիությունն ավելի մատչելի դարձնելու նպատակով։



Source link

Comments


Leave a Reply


Your email address will not be published. Required fields are marked *

Live Updates COVID-19 CASES