[ad_1]
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կատակով է ասել, որ երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական կտա: Ազգային ժողովում նա այսպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հարցին՝ եթե հիշում է իր խոսքերը՝ «ինձ չեմ ների, եթե երկնիշ տնտեսական աճ չստացվի… հրաժարական կտամ», ապա ինչո՞ւ հրաժարական չի տալիս, «թե ձեր խոստումը, օրինակ, մնացել է տնտեսության ակտիվության ցուցանիշի մեջ, այսինքն, ըստ ձեր տրամաբանության, խցանման մեջ»:
Քերոբյանն ասաց, որ ձայնագրությունը կիսատ է, իսկ եթե ամբողջությամբ միացնի, բոլորի համար պարզ կլինի, որ իր արած արտահայտությունը կատակով է արված:
«Իհարկե, կարող եք ծիծաղել, ձեր իրավունքն է», – ընդդիմադիր պատգամավորներին ասաց էկոնոմիկայի նախարարը:
Այնուհետև Քերոբյանը հարցով դիմեց Արեգնազ Մանուկյանին, թե արդյո՞ք նման պատվախնդրությամբ գնում ու թակում են Արժույթի միջազգային հիմանադրամի, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և մյուս միջազգային կազմակերպությունների դռները, որոնք նույնպես կանխատեսումներ արել են ու վրիպել են շատ ավելի շատ, քան ինքը:
Արեգնազ Մանուկյանն արձագանքեց. «Հասկանում եք՝ այսպիսի պատասխաններից հետո մենք, փաստորեն, ձեր բոլոր խոսքերը պետք է ստիպված լինենք ընդունել կատակով:
Ասում եք՝ կատակով եք ասել հրաժարական կտաք, իսկ ես ամենայն լրջությամբ ասել եմ՝ որ, այդ խոստումը տալով, պարզապես ստել եք»:
[ad_2]
Source link