Կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը – Պանորամա

Կանխվել է կանաչ գոտու հաշվին մայթն ընդլայնելու հերթական փորձը – Պանորամա



Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանման ծառայության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համագործակցության արդյունքում կանխվել է ապօրինաշինության հերթական դեպքը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանից։


««Կասկադ շուզ» խանութ սրահի սեփականատերն ապօրինաբար բետոնապատել էր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի՝ Թամանյան 1 հասցեին հարակից կանաչ գոտին՝ առկա ծառերով ու թփերով: Մտադրության հավանական նպատակը կանաչ գոտու հաշվին մայթի տարածքն ընդլայնելն է եղել: Փաստն արձանագրելուց անմիջապես հետո միջոցներ են ձեռնարկվել՝ տարածքն ազատելու և նախկին տեսքի բերելու համար:


Հիշեցնենք, որ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 157 հոդվածի համաձայն, բնակավայրերի ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնները խախտելու համար օրինախախտը ենթարկվում է վարչական պատասխանատվության: Այդ ուղղությամբ ներկայումս ձեռնարկվում են համապատասխան քայլեր»,- ասվում է հաղորդագրությունում:



Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link