2020 թվականի դեկտեմբերին կառավարությունը մեկնարկել է Արագածոտնի, Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում 11 խոշորացված համայնքների ձևավորման նախագիծը՝ 189 համայնքների միավորման միջոցով։ Օգտվելով խոշորացման գործընթացին համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունից՝ անցկացվում են մարզային քննարկումներ, որոնց նպատակն է քաղաքացիներին իրազեկել խոշորացման գործընթացի մասին, բացահայտել համայնքի դերակատարների ակնկալիքներն ու մտահոգությունները։