Ի՞նչ են նշանակում QR կոդի գույները – Պանորամա

Ի՞նչ են նշանակում QR կոդի գույները – Պանորամա


COVID-19-ով վարակման պարագայում  քաղաքացու հիվանդության փաստը «Արմեդ» հավելվածում  արտածվում է կարմիր «QR» կոդով։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունն ու մանրամասնում, որ  քաղաքացու վարակված լինելու ամբողջ ժամանակահատվածում բոլոր կանաչ  «QR» կոդերը կդառնան մոխրագույն, իսկ առողջանալուց հետո դրանք նորից կկանաչեն:

ԱՆ-ից նաև նշում են, որ հանրային վայրեր այցելելիս, ըստ կարգի,  «Արմեդ» հավելվածից «QR» կոդի կանաչ հատվածը ցուցադրելը բավարար է անձի մուտքը թույլատրելու համար,  «QR» կոդը սկանավորելու կարիք չկա, բայց  սկանավորելու պարագայում, քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության համար, անձնական էջում ներառված տվյալները փակ կլինեն` բացի անուն, ազգանունից:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link