Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվար ամսին – Պանորամա

Ի՞նչ եղանակ է սպասվում փետրվար ամսին – Պանորամա



Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8⁰C, որը 1⁰C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ ներկայացնելով փետրվար ամսվա եղանակային կանխատեսումը։

Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանն աստիճանաբար բարձրանում է:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական  ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր:

Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8 օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում:
Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C:

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -6…-8°C:

 Լոռու մարզում՝ -2…-4°C, Տավուշի մարզում՝ -1…+1°C:

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0…-2°C, լեռնային շրջաններում` -6…-8°C:

Սյունիքի հովտային շրջաններում +2…+3°C, նախալեռնային շրջաններում` -2…-4°C:

Արցախի հովտային շրջաններում կանխատեսվում է +2…+3°C, նախալեռնային շրջաններում` 0…-2°C:





Source link