Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարություն է տարածել Թուրքիայի նեղուցներով ռուսական նավերի անցումն արգելելու թեմայով՝ չնշելով՝ նման որոշում կայացրե՞լ է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, թե՞ ոչ, այս պահին թուրքական կողմից հաստատում չկա։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Շնորհակալ եմ իմ ընկերոջը՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին և Թուրքիայի ժողովրդին վճռորոշ աջակցության համար: Ռուսական ռազմանավերի անցման արգելքը դեպի Սև ծով և նշանակալի ռազմական ու հումանիտար աջակցությունը Ուկրաինային այսօր չափազանց կարևոր են: Ուկրաինայի ժողովուրդը երբեք չի մոռանա դա»,- ասվում է Զելենսկիի Թվիթերի հաղորդագրության մեջ։
Дякую своєму другу, пану Президенту