Թուրքիայի բնակչության թիվը հասել է 84 միլիոն 680 հազարի – Պանորամա

Թուրքիայի բնակչության թիվը հասել է 84 միլիոն 680 հազարի – Պանորամա




Թուրքիայի վիճակագրական կազմակերպությունը (TÜİK) հրապարակել է 2021թ. Թուրքիայի բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալներ։ Դրանց համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը 2020թ. թվականի համեմատ աճել է 1 մլն 65 հազ. 911-ով՝ հասնելով 84 միլիոն 680 հազ. 273-ի։ Բնակչության 50.1%-ը կազմում են տղամարդիկ, իսկ 49.9%-ը՝ կանայք։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։


Թուրքիայում բնակություն հաստատած օտարերկրացիների թիվը  ի տարբերություն նախորդ տարվա, 2021-ին աճել է 458 հազար 626 մարդով՝ այն կազմելով 1 միլիոն 792 հազ. 36։


Նշվում է, որ եթե 2020թ. բնակչության աճի տեմպը Թուրքիայում նվազել էր 5.5%-ով, 2021թ. կազմել է 12.7 տոկոսով։


Եթե 2019թ. Թուրքիայի ամենափոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգը Թունջելին էր (Դերսիմ- 84.843), ապա 2020-ին՝ Բայբուրթն է (81.910)։ Ամենափոքրաքանակ բնակչությամբ Բայբուրթին հետևում են Դերսիմը (83.443), Արդահանը (96.161), Գյումյուշհանեն (141.702) և Քիլիսը (142.792): Հատկանշական է, որ այս փոքրաքանակ բնակչություն ունեցող նահանգներում տղամարդկանց թիվը գերակշռում է կանանց թվին:


Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայում գյուղական բնակավայրերն աստիճանաբար դատարկվում են։ Գյուղական բնակչության թիվը կրկին նվազել է։ Այն կազմում է ընդհանուր բնակչության 6%-ը։ 2020թ. թվականին այդ ցուցանիշը 7% էր։


2021-ին Թուրքիայի ամենախոշոր քաղաքի՝ Ստամբուլի բնակչության թիվն աճել է 378 հազ. 448-ով՝ կազմելով 15 միլիոն 840 հազ. 900 (Թուրքիայի բնակչության 18 տոկոսը)։ Ստամբուլին բնակչության թվի մեծությամբ հաջորդում են Անկարան՝ 5 միլիոն 747 հազար 325 մարդ, Իզմիրը՝ 4 միլիոն 425 հազար 789 մարդ, Բուրսան՝ 3 միլիոն 147 հազար 818 մարդ և Անթալիան՝ 2 միլիոն 619 հազար 832 մարդ։


Ամենաքիչ բնակչություն ունեցող նահանգ է ճանաչվել Դերսիմը` 83.645:


 





Source link