Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին. Չեք ունեցել համարձակություն անգամ օրինական հիմքերի պայմաններում կայացնել անաչառ որոշում – Պանորամա

Էրիկ Ալեքսանյանը՝ դատավորին. Չեք ունեցել համարձակություն անգամ օրինական հիմքերի պայմաններում կայացնել անաչառ որոշում – Պանորամա



Վերաքննիչ քրեական դատարանում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն իր բողոքը քննող դատավոր Ռուբիկ Մխիթարյանին հիշեցրեց՝ երեկ իր կայացրած որոշման՝ իրականացրած արդարադատության համար կալանավորվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը։


«Դատավոր Բախշիյանի, իմ, բազմաթիվ իրավաբանների համոզմամբ, դատավորը գործել է բարեխղճորեն և կայացրել է օրինական դատական ակտ։ Սակայն դաախազության, առավել ևս քաղաքական իշխանության համոզմամբ, դատավոր Բախշիյանը չի եղել բարեխիղճ և չի կայացրել օրինական դատական ակտ։ Մենք ունենք փաստ, որ դատավորը կալանավորվել է իր կայացրած որոշման համար»,-իր խոսքում նշեց Ալեքսանյանը։


Նա ասաց՝ իր մոտ ողջամիտ կասկած կա, որ բացառությամբ մի քանի դատավորների, ստանդարտից դուրս քրեական գործերով, որոնցով հետաքրքրված են քաղաքական իշխանությունները, ուղղակի չեն ունենա համարձակություն օրինական հիմքերի առկայության պարագայում ամբաստանյալի  նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխելու որոշում կայացնել։


«Հիմա նույն վիճակում այսօր հայտնվել եք Դուք, հարգելի դատարան։ Փաստան այն է, որ դուք իրականցնում եք քննություն ստանդարտից դուրս քրեական գործով։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, ո՞րն է այն երաշխիքը, որ եթե լինեն օրինական հիմքեր Առուշ առուշանյանին ազատ արձակելու վերաբերյալ, դուք կկայացնեք նման դատական ակտ՝ չունենալով մտավախություն, որ դրա համար կարող եք հետագայում ենթարկվել քրեական հետապնդման, ընդհուպ կալանավորվել»,-ասաց նա՝ նշելով, որ այսուհետ ոչ ստանդարտ գործերով միշտ այս հարցը տալու է դատարանին։


Փաստաբանը նկատեց, միգուցե դատավորը նման երաշխիքը պայմանավորի իր աշխատանքային գործունեությամբ, սակայն հիշեցրեց, վեց ամիս առաջ նույն դատավորը անձեռմխելիության պարագայում, կալանավորման հետ անհամատեղելի հիվանդության պայմաններում կալանավորել է Արմեն Չարչյանին,  երեկ կալանավորել է Մանվել Փարամազյանին, ով ազատության մեջ դրսևերել է պաըշաճ վարքագիծ, ի վերջո երկու տարի առաջ հակասահմանդրական հոդածով կալանավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։


«Այս ամենը վկայում է այն մասին, հարգելի դատարան, որ Դուք չեք ունեցել համարձակություն անգամ օրինական հիմքերի դեպքում կայացնել անաչառ որոշում»,-ասաց նա։





Source link