Էրդողանը դիպլոմ չունի․ թուրք քաղաքական գործիչ – Պանորամա

Էրդողանը դիպլոմ չունի․ թուրք քաղաքական գործիչ – Պանորամա

[ad_1]

Թուրքիայում գործող «Ժողովրդի ազատագրության» կուսակցության (ԺԱԿ-HKP) գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Քըրանը Flash TV-ի եթերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համալսարանական դիպլոմի հետ կապված իրավական գործընթացին։ Այդ գործընթացը սկսվել է հենց վերոհիշյալ կուսակցության նախաձեռնությամբ, գրում է ermenihaber-ը։

«Գործող նախագահը նախագահ լինելու որակավորում չունի, քանի որ դիպլոմ չունի»,-հայտարարել է Քըրանը։

Կուսակցական գործչի այս պնդումից հետո լրագրող Օրհան Ուղուրօղլուն նրան հարցրել է «Իսկ դուք ունե՞ք դիպլոմ»։

Դրան ի պատասխան ընդդիմադիր գործիչը եթերում ցույց է տվել իր ունեցած մի քանի դիպլոմը։

Նշվում է, որ 2021թ. ԺԱԿ-ը, պնդելով, որ Թայիփ Էրդողանի՝ համալսարանի և լիցեյի դիպլոմների հարցում անորոշություն կա, դիմում էր ներկայացրել Մարմարայի համալսարան և տեղեկատվություն պահանջել նախագահի դիպլոմի վերաբերյալ։ Մարմարայի համալսարանը մերժել էր դիմումը, ինչից հետո կուսակցությունը դիմել էր  Տեղեկատվության հասանելիության գնահատման խորհրդին և կրկին մերժում ստացել այն պատճառաբանությամբ, որ դա անձնական տվյալ է։ ԺԱԿ-ի փաստաբաններն այնուհետև հայց էին ներկայացրել Անկարայի 14-րդ վարչական դատարան՝ Տեղեկատվության մատչելիության գնահատման խորհրդի որոշումը չեղարկելու համար։

 



[ad_2]

Source link