Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման արարողություն – Պանորամա

Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման արարողություն – Պանորամա


N զորամասում հունվարի 24-ին անցկացվել է նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն, հայտնում է ՊՆ-ն։

«Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։ Զորամասի հրամանատարը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել ծառայության ընթացքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները»։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link