Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել

[ad_1]

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելու առաջարկ է հղել։

«Ես չգիտեմ, թե ինչ է ուզում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ուստի առաջարկում եմ հանդիպել»,- ասել է Զելենսկին, հաղորդում է ուկրաինական korrespondent.net կայքը։ Նա ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բոլոր հնարավոր ձևաչափերով և բոլոր հարթակներում պատերազմը դադարեցնելու համար բանակցել։

«Փարիզ, Բեռլին, Մինսկ, Ստամբուլ, Ժնև, Բրյուսել, Նյու Յորք, թե Պեկին․․․ ինձ համար կարևոր չէ, թե աշխարհի որ ծայրում բանակցություններ կվարեմ Ուկրաինայում խաղաղության համար։ Կարևոր չէ՝ չորս երկրի, յոթ երկրի, թե հարյուր երկրի մասնակցությամբ։ Գլխավորն այն է, որ նրանց մեջ լինի Ուկրաինան և լինի Ռուսաստանը»,- ասել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ խաղաղություն անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինայում, այլև աշխարհում, և անհրաժեշտ է Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններում նրա տարածքային ամբողջականության վերականգնումը։

«Հուսով եմ, որ ոչ ոք Ուկրաինան չի դիտարկում որպես հարմար և հավերժական բուֆեր Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Դա տեղի չի ունենա, ոչ ոք դա թույլ չի տա: Հակառակ դեպքում, հարց կառաջանա՝ ո՞վ է հաջորդը։ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված կլինեն պաշտպանել իրար։ Կցանկանայի հավատալ, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և նրա 5-րդ հոդվածը ավելի արդյունավետ կլինեն, քան Բուդապեշտի հուշագիրը»,- ասել է Զելենսկին։

[ad_2]

Source link