Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում այսօր հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։ Այս մասին նշված է Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան քջում։
«Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ երկարատև հիվանդությունից հետո փետրվարի 4-ին կյանքից հեռացել է կոմպոզիտոր, երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։ Նա 64 տարեկան էր։
Նա ղեկավարել է Հայաստանի պետական ջազ նվագախումբը, հիմնադրել է Հայաստանի Երգի պետական թատրոնը և եղել դրա գեղարվեստական ղեկավարը։
Արթուր Գրիգորյանը բազմաթիվ երգերի, մանկական մյուզիքլների հեղինակ է։