Երկար քննարկումներից հետո նախագահի պաշտոնում կանգնեցինք Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա. Սիմոնյան – Պանորամա

Երկար քննարկումներից հետո նախագահի պաշտոնում կանգնեցինք Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա. Սիմոնյան – Պանորամա


«Հանրապետության նախագահի 5-6 թեկնածուներ են քննարկվել։ Շատ արժանի թեկնածուներ են եղել, եղել է կին թեկնածու, բայց քննարկումների վերջում կանգնել են Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա»,-  ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի լիազորությունները ստանձնած Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա, նա նշեց. «Շատ երկար է եղել քննարկումը, շատ տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք: Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որն իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է այդ պաշտոնին և բավականին լավ կիրականացնի այն պարտականությունները, որոնք նախատեսվում են»։

Հարցին, թե ո՞վ կոնկրետ առաջարկեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, Ա. Սիմոնյանը պատասխանեց. «Մի քանի հոգու կողմից է առաջադրվել պարոն Խաչատրյանի թեկնածությունը, կոնկրետ չեմ կարող մտաբերել, որովհետև շատ երկար ենք քննարկել: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ հայտնել»:

Նա նաև նշեց, որ իր կարծիքով ընդդիմության հետ հանդիպելու և բանակցությունների վարելու կարիքը չկա, որպեսզի ՔՊ-ի նախագահի թեկնածուն առաջին փուլով ընտրվի։

Պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ եք երկրորդ փուլի, քանի որ առաջին փուլի դեպքում ՔՊ-ի ձայները չեն բավականացնի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Այո»։ 





Source link