Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում – Պանորամա

Երեխայի խնամքի արձակուրդից հետո կինը Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է իր աշխատանքում – Պանորամա


Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտից հետո իր հաստիքին վերադառնալու հարցով։

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, նա տեղեկացրել է, որ 2013 թվականից աշխատում է համայնքային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող մանկապարտեզում որպես դաստիարակի օգնական: Երկրորդ, այնուհետև՝ երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան կապակցությամբ 2017 թվականի մարտ ամսից գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Դրանով պայմանավորված՝ իր փոխարեն մանկապարտեզում աշխատանքի է ընդունվել այլ անձ: Աշխատանքի վերադառնալու նպատակով 2021 թվականին գրավոր դիմել է մանկապարտեզի տնօրենին, դիմումին ի պատասխան՝ մանկապարտեզից տեղեկացրել են, մանկապարտեզում դաստիարակի օգնականի ազատ հաստիք չկա:

Բարձրացված հարցով գրություններ են ուղարկվել համապատասխան մարմիններ։ Գործի քննարկման արդյունքում քաղաքացին վերադարձել է իր աշխատանքին։

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link