Եվրոպացիների ականջներն ու աչքերը բացենք, որովհետև լռում էին, երբ 44 օր Արցախում սպանում ու սպանդի էին ենթարկում հայությանը. Մետաքս Հակոբյան – Պանորամա



«Այսօր այս հարթակը պետք է օգտագործենք և եվրոպացիների ականջներն ու աչքերը բացենք, որովհետև ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության բաստիոն հանդիսացող Եվրոպան լռում էր, երբ 44 օր Արցախում կոտորում, սպանում ու սպանդի էին ենթարկում մի ողջ հայության»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։


Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը, ներկա են նաև ադրբեջանցի պատգամավորներ։  Դրսում հավաքված են հասարակական, քաղաքական, մշակությաին գորչծիչներ, քաղաքացիներ՝ իրենց բողոքն արտահայտելով ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանում գտնվելու փաստից։


Նա նշեց, որ այսօր պետք է բարձրաձայնել  հայ ռազմագերիների հարցը, որոնց մասին լռում են ադրբեջանցիները, այդ մասին, կարծես, Հայաստանի իշխանությունները նույնպես չեն խոսում։ Մ. Հակոբյանի խոսքով, պետք է բարձրաձայնել տեղահանված արցախցիների հարցը, որոնցից այսօր Արցախի իշխանությունները կարծես հրաժարվել են, հետ չեն ընդունում՝ պատճառաբանելով, թե չկա այդ հնարավորությունը, իսկ ՀՀ  իշխանությունների համար նրանք ուղղակի բեռ են դարձել։


«Այդ մարդիկ իրավունքն ունեն վերադառնալ և  ապրել իրենց բնակավայրերում, քանի որ պատերազմը կարգավիճակ չի շնորհում, պատերազմի արդյունքում ուղղակի Հայաստանի իշխանությունները Արցախի մեծ մասը նվիրեցին թշնամուն, այնուհետև շատ արագ փակեցին Արցախի հարցը, իսկ այսօր իրենց կեղծ օրակարգով ներկայանելով որպես ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող և պաշտպանող պետություն,  իրականում դիկտատոր պետություն է դարձել Հայաստանը և այսօր հենց իշխանություններն են կեղեքում ու մասնակցում են նաև հայի ու պետականության վերացմանը»,- ասաց նա։


Մ.Հակոբյանի խոսքով, եկել է օրհասական պահը, որ այլևս չպետք է անջատ լինել և այն օրակարգը, որը  մտցրել է այս իշխանությունը, որ Արցախում բնակվող հայն ամենևին պետք է կապ չունենա ՀՀ հետ, դա ևս կեղծ և իրարից պառակտելու գործընթաց է։


«Մենք մեկ ենք և Հայաստանը, Արցախն ու սփյուռքը պետք է ունենան մեկ խնդիր՝   Հայաստանի և Արցախի փրկություն, իսկ առաջնային մեր խնդիրը գերիների վերադարձն է և մեր բռնազավթված տարածքներից տեղահանված հայրենակիցներին վերադարձնել իրենց բնակավայրեր։  Պետք է ընդվզել։ Մեր նպատակներին հասնելու միակ ճանապարհն այս իշխանություններից ազատվել է»,- ասաց արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։






 




 





Source link