Ես քիչ հավանական եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան – Պանորամա

Ես քիչ հավանական եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի․ Փաշինյան – Պանորամա



«Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ։Նա հրապարակումից երեք ու կես ժամ առաջ զանգահարել է ինձ և տեղեկացրել։ Ես հարցրել եմ, թե ինքն ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ տեղեկացնում, նա պատասխանել է, որ ինքն արդեն կայացրել է որոշումը»,- այս մասին լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց․«Միակ դիտարկումն այն է, որ սահմանադրության հետ կապված հանրապետության նախագահի դիրքորոշումը հայտնի է եղել։   Երբ քննարկում էին սահմանադրական բարեփոխումների թեման ես ասացի, որ իմ դիրքորոշումը այդ կապակցությամբ մի փոքր տարբերվում է հանրապետության նախագահի դիրքորոշումից կամ էականորեն է տարբերվում։ Բայց 2018 թվականից հետո, երբ Արմեն Սարգսյանն ընտրվել է հանրապետության նախագահ, հետո ես՝ վարչապետ, այդ ժամանակվանից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել, համենայն դեպս լիազորությունների մասով։

Հրաժարականների դրդապատճառների մասին կան որոշակի բացատրություններ և ինքս էլ դրանք ընդունում եմ որպես ի գիտություն և պատեհ չեմ համարում մեկնաբանել՝ ինչն է բավարարում, ինչը՝ ոչ։ Յուրաքանչյուր պետական անձ ինքն է որոշում ինչ փաստարկների հիման վրա, կամ փաստարկները կշռելու մեթոդաբանությունը»։

Անդրադառնալով «Հետք» լրատվականի այն հրապարկամանը, որ Արմեն Սարգսյանն այլ երկրի քաղաքացիություն է ունեցել, Փաշինյանն արձագանքեց․ «Ես քիչ հավանական եմ համարում, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի եղած չլինի։Եթե կա որևէ փաստ, դրան պետք Հայաստանի պետական մարմիններն արձագանքնեն»։

ՏԱՍՍ գործակալության հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի թիմն ունի նախագահի ֆավորիտ թեկնածու,Փաշինյանն ասաց, որ նախկինում այդ թեմայով քննարկում չեն ունեցել; Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում պետք է ընտրվի թեկնածուն։

 





Source link