«Ես նրան ողջ կյանքում շնորհակալ կլինեմ». Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել հայ մարզիչին – Պանորամա

«Ես նրան ողջ կյանքում շնորհակալ կլինեմ». Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել հայ մարզիչին – Պանորամա




Պեկին-2022-ի գեղասահքի օլիմպիական չեմպիոն Նաթան Չենը շնորհակալություն է հայտնել հայ մարզիչ Ռաֆայել Հարությունյանին՝ կարիերայի ընթացքում ցուցաբերած աջակցության համար, գրում է Sports.ru-ն։


«Մայրս փող չուներ, մենք աղքատ էինք։ Նա հավաքեց վերջին դոլարները՝ դասերի համար վճարելու համար:


Ռաֆայելը հասկացավ իրավիճակը և իր բարի սրտի շնորհիվ շարունակեց աշխատել ինձ հետ և վերցրեց այնքան գումար, որքան կարող էինք վճարել։ Նա ինչ-որ պահի ասաց, որ վճարելու կարիք չկա, և որ նա իսկապես ցանկանում է օգնել ինձ՝ հասնելու իմ նպատակներին: Ես ողջ կյանքում երախտապարտ կլինեմ նրան այս աջակցության համար»,- ասել է Չենը։ 


Ռաֆայել Հարությունյանն ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ​​ինստիտուտը։ 1976 -1985 թվականներին աշխատել է Երևանի գեղասահքի մանկապատանեկան մարզադպրոցում որպես մարզիչ։ Մարզչական աշխատանքը շարունակել է Մոսկվայում՝ Սոկոլնիկիի մարզապալատում։ 2000 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։  

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link