20-ամյա Ազնարե Բնենցը պատերազմի առաջին օրերին ավտոստոպով գնացել է Ստեփանակերտ։ Շատերը սկզբում ապշած նայում էին նրան, հետո հիանում նրա կամավորությամբ։ Պատերազմում կորցրել է սիրելի որդուն, գնացել է թաղման, բայց վերադարձել է Ստեփանակերտ։ Ինչպես ինքն է ասում, Սաքոն չունի, բայց շատ ուրիշ Սաքոներ նրա օգնության կարիքն ունեն։