Ես էլ համակրելով այս իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր. Հակոբ Մովսես – Պանորամա

Ես էլ համակրելով այս իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր. Հակոբ Մովսես – Պանորամա


«Ես 200 երգ գիտեմ, բոլորն էլ պետության մասին են, ես պետականամետ մարդ եմ, բայց չեմ թաքցրել, որ քաղաքական հայացքներ ունեմ և կարծում եմ, որ մինչև այսօր մենք պետություն չենք կառուցել»,-խորհրդարանում հայտնեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից թեկնածու առաջադրված Հակոբ Հակոբյանը (Հակոբ Մովսեսը)՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հարցին:

Բանախոսը գտնում է, որ այսօր պետություն կառուցելու իրական շոշափելի հնարավորություն կա:

«Մեր մտածողության մեջ պետություն բառը վատ երևույթների հետ է ասոցացվում, որի 90%-ը գալիս է խորհրդային միության մեջ մտնող տրադիցիաներից, մնացածը գալիս է վերջին 30 տարվա տեսածից»,-հայտարարեց Հակոբ Մովսեսը:

Նրա խոսքով՝ պետություն ասելիս հասարակությունը մի վատ բան՝ բռնապետություն, ոստիկանապետություն, զինվորապետություն է հասկանում և դեմոկրատական պետություն կառուցելու «հավես» չի ունեցել:

«Ես ընդդիմադիր եմ, որովհետև ես կարծում եմ, որ 30 տարվա ընթացքում մեր մտածողության մեջ պետության մոդելի մի կաղապար է ձևավորվել, որը բոլորիս մեջ այսպես, թե այնպես կա: Ես կարծում եմ, որ այսօր եկել է մի իշխանություն, որն այդ մոդելին ընդդիմադիր է, և ես էլ համակրելով այդ իշխանություններին, ինձ համարում եմ ընդդիմադիր»,- պատասխանելով քաղաքական կողմնորոշման մասին Վարդևանյանի հարցին՝ հայտարարեց ՔՊ կուսակցության առաջադրած ՀՌՀ-ի թեկնածուն:

Արամ Վարդևանյանը, նկատելով, որ Հակոբ Մովսեսը իր ելույթում հիշեց15 տարի առաջ հեռուստատեսություն փակելու դեպքը, հարցրեց, թե արդյո՞ք նա վերջին տարիներին նման դեպք տեսել է:

Հակոբ Մովսեսն ասաց, որ չի հիշում նման դեպք:

«Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ Հ2 հեռուստաալիքը մրցույթի է մասնակցել, չի հաղթել և լիցենզիայից զրկվել է, որից հետո բողոքարկել է այդ որոշումը դատարանում, որը բավարարվել է:

Հակոբ Մովսեսը պնդեց, որ տեղյակ չէ այդ դեպքի մասին, և եթե եղել է նման բան, ապա այն անընդունելի է:
 





Source link