Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվի, դասերը կլինեն առկա կրթությամբ. Նախարար:

Դպրոցական արձակուրդը չի երկարաձգվի, դասերը կլինեն առկա կրթությամբ.  Նախարար:


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ դպրոցական արձակուրդը չի երկարաձգվելու։

«Կարծում եմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցները կտեղափոխվեն առկա դասարաններ, իհարկե, խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է բուհերին, Վահրամ Դումանյանը նշեց. «Նոյեմբերի 15-ից մենք ակնկալում ենք, որ բուհերը կանցնեն առկա կրթությանը, մենք կառաջարկենք անցնել, բայց քանի որ բուհերն ինքնավար կառույցներ են, կքննարկեն և առաջ կգնան»։



Source link