«Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը – Պանորամա

«Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը – Պանորամա


Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է, որ հունվարի 25-ին, ժամը՝ 16:00-ին «Դինամո» մարզահամալիրում կմեկնարկի բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որին կմասնակցի ավելի քան 80 մարզիկ:

«Այսօր կայացել է կշռման արարողությունն ու վիճակահանությունը: Հայասատնի առաջնությունը ընտրական է լինելու: Արդյունքների հիման վրա ձևավորվելու է հավաքականը, որը նախապատրաստվելու է մայիսին կայանալիք Եվրոպայի առաջնությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:





Source link