Դդումի օգտակար հատկությունները – Պանորամա

Դդումի օգտակար հատկությունները – Պանորամա




Դդումի դիետան իսկական գտածո է վառ, բուրավետ և օգտակար բանջարաբոստանային կուլտուրայի երկրպագուների համար: Ըստ Woman.ru-ի` Չինաստանում կարծում են, որ դդումի միջուկը և սերմերը դեպրեսիայի լավագույն միջոցն են, Իսպանիայում ևԻտալիայում սննդի մեջ օգտագործում են նույնիսկ հնագույն ժամանակներից հայտնի այս բույսի ծաղիկները, իսկ շատերն իրենց այգիներում  դդումի տարբեր տեսակներ են աճեցնում՝ առաջին հերթին գեղեցկության պատճառով: Եվ, թեևդդում կլոր է, բայց այն կարող է օգնել ձեռք բերել սլացիկ կազմվածք։


Այդուհանդերձ, ինչպես ցանկացած դիետայի, այնպես էլ դդումի դեպքում, պարտադիր պետք է խորհրդակցել բժիշկի հետ։


Սննդի մասնագետներն արձանագրում են, որ ժամանակակից քաղաքացիների դիետան աղքատ է բջջանյութով։ Ընթացքում տարբեր սնունդ օգտագործելով՝ հաճախ վերցնում ենք քաղցրավենիքի, խմորեղենի և արագ սննդի «դատարկ» կալորիաները՝ չտանալով նույնիսկ օրգանիզմի օրական նվազագույն պահանջարկը՝ 20-35 գրամ մաքուր բուսական մանրաթելեր։


Առանց կալորիաների


Դդմի գույնը բխում է նարնջագույն կարոտենոիդ գունանյութերից, ներառյալ բետա-կրիպտոքսանտինը, ալֆա և բետա կարոտինը, որոնք բոլորն էլ A նախավիտամինային միացություններ են և մարդու մարմնում վերածվում են A վիտամինի։


Դդմի պտղամիսը հարուստ է կենսանյութերով` B խմբի վիտամիններ (B1, B2, PP),C վիտամին, ռուտին (P), վիտամիններ E, A, D։ Պարունակում է կալցիում, կալիում, երկաթ, ֆտոր, ցինկ, պղինձ, ֆոսֆոր։ Պտղամիսը հարուստ է պեկտինով, որը նպաստում է խոլեստերինի հեռացմանը օրգանիզմից, ինչի շնորհիվ կանխարգելվում է աթերոսկլերոզի զարգացումը։


100 գրամ հում դդումը պարունակում է 23 կիլոկալորիա։

 





Source link