Դատարանը մերժեց Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքը – Պանորամա

Դատարանը մերժեց Փաշինյանի հնարավոր դավաճանության հարցով քրգործ չհարուցելու բողոքը – Պանորամա



Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Գլխավոր դատախազության, որը իրենց հաղորդման հիմքով հրաժարվել էր քրեական գործ հարուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության  առերեւույթ հանցագործության հատկանիշներով, գրում է Yerevan.Today-ը։

Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը դատական նիստից հետո ասաց, որ մերժման հիմքերը պարզ կլինեն, երբ դատարանը իրենց տրամադրի վճռի ամբողջական գրավոր տեքստը, իսկ այս պահին, իր կարծիքով, իրենց հայցը չմերժելու և՛ առիթը կար, և՛ հիմքերը։ Նա տարակուսելի է համարում, որ  ամբողջական բողոքը տրոհել են մասերի՝ մի մասն ուղարկել ԱԱԾ-ում քննվող քրեական գործի հետ ընթացքը լուծելու, մյուս մասը՝ ՀՔԾ-ում քննվող գործի հետ:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այս որոշումը սխալ և ապօրինի են համարում, բայց թե ինչ է դատարանը դրել որոշման հիմքում, կերևա գրավոր տեքստի հրապաակումից հետո:

Բողոքաբերները վճռական են այն տանելու մինչև վերջ՝ ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:





Source link