«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը բերման է ենթարկվել. Պետական մարմինները լռում են – Պանորամա

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետը բերման է ենթարկվել. Պետական մարմինները լռում են – Պանորամա


ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ նաև ձերբակալվել է։ ՀՀ ԱՆ ՔԿԾ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում ոչ հաստատել են, ոչ էլ՝ հերքեցին լուրը՝ նշելով, որ նման տեղեկության չունեն։

«Փաստինֆո»-ն կապ  է հաստատել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ, որտեղից հայտնեցին, որ իրենց վարույթում նման քրեական գործ չկա, իսկ ԱԱԾ լրատվական ծառայությունն ինչպես միշտ անհաղորդ է և եթե նախկինում մերժում էին տեղեկությունների տրամադրումը՝ հղում կատարելով նախաքննական գաղտնիքին, ապա արդեն տևական ժամանակ է՝ որևէ զանգի չեն պատասխանում։

«Փաստինֆո»-ն կապ է հաստատել նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ՝ պարզելու, թե ինչ քրեական գործի շրջանակներում և ինչ կասկածանքով է բերման ենթարկվել կամ ձերբակալվել Արտակ Սարգսյանը, որտեղից, սակայն դեռևս չեն արձագանքել։ Հատկանշական է, որ ըստ համացանցում տարածվող տեսանյութի՝ Սարգսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ ծառայողների կողմից։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ բերման են ենթարկվել նաև մի քանի աշխատակիցներ։





Source link