Գնաճը արտաքին ազդեցության հետևանք է. Նիկոլ Փաշինյան


«Գնաճը գլոբալ ազդեցության արդյունք է, ու մենք փորձում ենք զսպել գնաճը, հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի այն բերել պլանավորած միջակայքի»,- փետրվարի 3-ի կառավարության նիստում խոսելով գնաճի մասին՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վերջինս հիշեցրեց, որ 2019-ին պարենային ապրանքների շուկայում ամբողջ աշխարհում թեպետ գնաճ կար, Հայաստանում գրանցվեց գնանկում. «Դրան մենք հանգիստ էինք վերաբերվում, քանի որ դա մենաշնորհների հաղթահարման արդյունք էր»,-նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ տարվա գնանկումով հանդերձ Հայաստանն ուներ եվրոպական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճը։

Նիկոլ Փաշինյանը նաև վստահեցրեց՝ ներկա գնաճի մեջ ներքին արհեստական խթաններ չկան, դրանք արտաքին ազդեցության հետևանք են։



Source link